Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։

«Շնորհավորում եմ Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետ դառնալու առիթով։ Ակնկալում եմ հայ-լեհական հարաբերությունների հետագա ամրապնդում երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև սերտ համագործակցություն ԵՄ-ի շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,-  X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։

Դեկտեմբերի 12-ին Դոնալդ Տուսկը Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրվել է երկրի վարչապետ։ Տուսկը Լեհաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2007-2014 թվականներին, իսկ 2014-2019 թվականներին զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։ Դեկտեմբերի 13-ին կայացել է Լեհաստանի նորընտիր վարչապետի երդմնակալության արարողությունը։