Ես չեմ որոշում, թե ում և երբ ձերբակալեն և ազատեն, BBC-ի «HardTalk» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նախկին իշխանությունների ղեկավարների, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման մասին հարցին։
Նա ընդգծել է, որ դրանով զբաղվում են դատավորները, քննիչներն ու դատախազները։
Հոդվածում նշվում է, որ վերը նշվան այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ մեծ աղմուկ բարձրացրած քրեական գործերը վարում են Հատուկ քննչական և Ազգային անվտանգության ծառայությունները, որոնց ղեկավարները նշանակվում են վարչապետի կողմից և հաշվետու են նրան։
«Ավելին, համացանցում հայտնված՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային գաղտնալսումը ցույց է տալիս, որ այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին որոշումը ընդունել է հենց Փաշինյանը», - նշվում է հոդվածում։