Նիկոլ Փաշինյանը կհեռանա․ ու՞մ են ուզում տեսնե...

Արդեն տևական ժամանակ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ պայքարի մեջ է, իր իշխանությունը պահելու առումով։ Գաղտնիք չէ, որ նա գրեթե կապերը խզել է Հայաստանի համար մեկ ռազմավարական գործընկերոջ և կարելի է ասել Հայաստանում ամենից ազդեցիկ երկրի՝ Ռուսաստանի հետ։ Այդ ամենը, իհարկե նոր չի սկսվել, այդ ուղղությամբ այս իշխանությունը արդեն 5 տարի է գնում և կարծես դուրս էր եկել հարաբերությունների վերանայման վերջնական փուլ, սակայն սկսվեց արդեն Ռուսաստանի բացահայտ բացասական արձագանքների տարափը, ակնհայտ դարձնելով մինչ այդ էլ ձևավորված դժգոհությունը։ Ռուսաստանը, որ մինչ այս «դիմանում էր» իշխանական տարբեր տրամաչափերի գործիչների, մանր և մեծ «չարաճճիություններին», չդիմացավ երբ իշխանությունը քաղաքական և հատկապես դիվանագիտական ձախողումները սկսեց բարդել ուղիղ իրենց վրա, մասնավորապես ռուս խաղաղապահների վրա բարդել Արցախի կորուստն ու հայաթափումը, ինչին ինքը հենց հասցրել էր, իր Արցախը Ադրբեջան ճանաչելով, այն էլ արևմտյան հարթակում։

Ռուսաստանը սկսեց էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանի իշխանավորների, արևմտյան գործիչների հետ կապերին, այցելություններին, իսկ վերջին մեխը, կարծես, խփվեց, երբ այդ ամենի արդյունքում վարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այցի գնաց Ուկրաինա, այնտեղ հայտնվելով բացահայտ հակառուսական, ռուսներին թշնամական, բայց իրեն համար շատ ջերմ միջավայրում։

Մամուլը, տարբեր վերլուծաբաններ, անգամ հենց իշխանությունը արդեն, բազմիցս անդրադարձել են, որ ռուսական կողմը, Փաշինյանի հետ չի ուզում այլևս աշխատել, որը կարելի է ասել երկուստեք է։ Երևի թե, չհաշված, Փաշինյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա, տրամագծորեն հակառակն էր ասում, այն ինչն ասում էր հատկապես իշխանական քարոզչամեքենան վերջին շրջանում, որը սկայն ոչինչ չփոխեց՝ լարվածությունը շարունակվում է, իսկ Փաշինյանը Բիշկեկ գնալու փոխարեն, գնում է Ավինյանի երդմնակալությանը։

Կարելի է եզրակացնել, որ երկու կողմն էլ, այրել են կամուրջները, Փաշինյանը ամեն բան կանի, որ «ռուսները այստեղից գնան», որ կարողանա մի փոքր ավել մնալ իշխանության, ռուսական կոմն էլ, արդեն ակնհայտ է, որ Փաշինյանին փոխարինող է ման գալիս և գործի կդնի իր ամբողջ ազդեցությունը։ Սկզբից հայտնվեցին տարբեր գործիչներ, որոնցից աչքի ընկան, նախկին ՊՆ նախարար Արշակ Կարապետյանը, որը հայտարարեց նոր շարժում սկսելու մասին ու սակայն, կորավ դրանից հետո։ Տևական ժամանակ է, Մհեր Ավետիսյան անունով մի ռուսաստանաբնակ գործարար է, տարբեր հարցազրույցներ տալիս, ֆեյսբուքում անդադար կարելի է տեսնել նրա լուսանկարները Սերգեյ Լավրովի հետ, որը տարածվում է, հիմնականում գովազդով։ Վերջերս, մի քանի տեղ արդեն տեղեկություն տարածվեց, որ ռուսների ընտրությունը կանգնել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա։ Սարգսյանի մասով, խոսակցությունները, տևական ժամանակ են, սակայն աղբյուրները պնդում են, որ նրա մասով ամեն բան արդեն «որոշված է», ռուսական կողմը նրան է նախապատվությունը տալու, իսկ մյուս նշածս գործիչները, ավելի շատ ռուս որոշ շրջանակների ինքնագործունեության արդյունք են, կամ գուցե փորձարկվել են և հակառակը որոշել։ Որ ռուսները, ուզած, չուզած, պետք է խառնվեն և դերակատարում ունենան, Փաշինյանի հեռանալուց հետո, նրան փոխարինողի թեկնածությունը որոշելու մեջ, աքսիոմատիկ է, այլ հարց է, ինչպես կնդուն են, նույն Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, Փաշինյանին ընդդիմադիր ուժերը, հաշվի առնելով, որ այդտեղ բոլորը իրենց վարչապետ են պատկերացնում։