Նիկոլ Փաշինյանն իր թիմով հանդերձ մնաց Աբաջյան...

2018 թվականի նոյեմբերի 11-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով Արցախի Հերոս, Ոսկե Արծիվ շքանաշանի հետմաու արժանացած Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը, գրել է․ «Հերոս բառն աջուձախ մի շռայլեք, հերոսները հատուկենտ են։ Ծնունդդ շնորհավոր, հերոս։ Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Էս դիրքը հանձնողի․․․»։

Հիշեցնենք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Աբաջյան հայտնի նամակ էր թողել, որտեղ մասնավորապես գրել էր․ «Էս դիրքը հանձնողի մերը»։

Այսօր՝ 2021 թվականին, Արցախյան երկրորդ պատերազմի խայտառակ արդյունքների ֆոնին, պատերազմ, որի հետեւանքով միայն Աբաջյանի դիրքը չէ, որ հանձնվեց, այլ շատ այլ դիրքեր, ներառյալ նաեւ հայկական Շուշին, արձանագրում ենք, փաստորեն Նիկոլ Փաշինյանն իր թիմով հանդերձ մնաց Աբաջյանի դրած «քֆուրի» տակ, «քֆուր», որը վերահաստատել էր Արարատ Միրզոյանը 2018-ի նոյեմբերի 11-ին։