Նիկոլ Փաշինյան եթե դու վաշխառուական համակարգի...

Բողոքի ակցիաները կառավարության շենքի մոտ շարունակվում են նաեւ այսօր։ Ակցիա անող ցուցարարներից մեկը բավական կոշտ հայտարարություններ հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ասելով, որ Նիկոլ Փաշինյան, եթե դու վաշխառուական համակարգի, օլիգարխիայի ծառա չես, իջիր այստեղ, եթե դու նրանց ծառան չես, իջիր ցած ու ապացուցիր դա: Նա նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կամ ստախոս սրիկա է, կամ չի տիրապետում իրավիճակին։

«Նիկոլ Փաշինյան, դու սրիկա ստախոս ես: Կամ էլ դու չես տիրապետում իրավիճակին, ինչպես ասում էիր Սերժ Սարգսյանին: Այստեղ ժողովրդի թիվն ավելի է մեծանալու, քանի որ մարդիկ ընչազուրկ են դառնում:

Սա վաշխառուական համակարգի գլոբալիզացիա է, ուզում են մարդկանց ստրուկ սարքել ու գցել փողոցները»,-հայտարարեց նա: