Նիդերլանդներում 3 ադրբեջանցիներ դանակահարել ե...

Այսօր Նիդերլանդներում դանակահարվել է հայ իրավաբան Աննա Հակոբյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վահե Բալբաբյանը։

«Այսօր Նիդերլանդներում երեք ադրբեջանցի թուրքերի կողմից դանակահարվել է մեր հայ իրավաբան Աննա Հակոբյանը։ Նա հիմա վիրահատվում է հիվանդանոցում։ Վիճակը դեռ պարզ չի։ Շներին տեղում ձերբակալել են։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեր ընկերներից մեկը Աննայի հետ խոսել է, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, Աննան դեռ թույլ է, բայց վստահ եմ ամեն ինչ լավ է լինելու։ Աստված հետդ, Աննա ջան»,-գրել է նա: