ՆԳՆ-ն և ԿԸՀ-ն հրապարակել են մարտի 30-ին կայան...

Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում մարտի 23-ին տեղադրվել են Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։

Ինչպես տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը.

  • Ընտրողի անհատական տվյալներ
  • Հաշվառման հասցե
  • Քվեարկության օր
  • Քվեարկության ժամանակ
  • Ընտրողի ընտրական տեղամասի համար
  • Տեղամասային կենտրոնի հասցե:

Գյումրի կամ Փարաքար համայնքներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետով հաշվառում ունեցող անձինք, որոնք, սակայն, իրենց տվյալները չեն գտնի վերոհիշյալ կայքերում հրապարակված ցուցակներում, կարող են քվեարկության օրվան նախորդող 5 օրերի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմում ներկայացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։