Ներողություն ենք խնդրում եւ ցավում, որ ընտանի...

Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ եւ ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի եւ անհարմարությունների է բախվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Բազմաթիվ հարցեր են հնչում` կապված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ: Ցիտում եմ այդ հատվածը. «Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»:

Եթե իրապես հետաքրքիր է «դեպքը» բացահայտելը` առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ եւ փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ: Այլապես հայտարարությունը նման է «օդում կախված լուրի»:

Ինչ վերաբերում է նախորդ դեպքին, ապա հանգամանքները պարզվել են: Տեղի էր ունեցել շփոթմունք՝ ճանաչման ու դիերի տեղափոխման գործընթացում։

Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ եւ ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի եւ անհարմարությունների է բախվել»: