Նավթը համաշխարհային շուկայում էժանացել է
Նավթի համաշխարհային գները նվազել են։ Այդ մասին վկայում են միջազգային բորսայական սակարկությունների տվյալները։ Ըստ RT-ի փոխանցման, Brent տեսակի նավթի մեկ բարելը էժանացել է 0,16 տոկոսով եւ կազմել սեպտեմբերյան ֆյուչերսների համար 43,68 դոլար։ WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 0,17 տոկոսով եւ սեպտեմբերյան ֆյուչերսների համար կրկին, կազմել 41,2 դոլար։