Նավթային «խաղեր», նավթային գոյապայքար․ մաս 2-...

2020 թվականի օգոստոսի կեսերին սաուդական Saudi Aramco ընկերության մենեջմենթում, թագավոր Սալման բին Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդի համաձայնությամբ կադրային փոխատեղումներ եղան եւ ստեղծվեց մի բաժանմունք, որը զբաղվելու է ակտիվների պորտֆելի օպտիմալացումով։ Մասնագետների առաջ նաեւ դրվեոց խնդիր մշակել ռազմավարություն, որը թույլ կտար աշխարհի խոշորագույն նավթ արտադրողին ադապտանալ նավթի ցածր գներին եւ պահպանել իր գրավչությունը՝ խոշոր ներդրողների համար։ Սաուդական միապետության նավթային նոր ռազմավարության մշակողները ելակետ ընդունեցին հետեւյալը

  • առաջիկա մեկ-մեկուկես տարում նավթի գնի էական աճի, մինչեւ մեկ բարելի դիմաց 60 դոլար, ակնկալիք ունենալ պետք չէ
  • ընկերության եկամուտները կարճաժամկետ հեռանկարում նվազելու են, թեկուզ ոչ այնքան կտրուկ, որքան եղավ այս տարվա ապրիլին՝ նավթի գնի փլուզման ժամանակ
  • պետք է ամբողջապես պահպանել ընկերության վճարումները պետական բյուջե եւ դիվիդենդների վճարումները բաժնետերերին, որպեսզի պահպանվի բաժնետոմսերի գրավչությունը եւ հետագայում հնարավոր լինի դրանք իրացնել բորսաներում, առաջին հերթին՝ էր-Ռիյադի Թադավուլ բորսայում։

Առաջարկվող միջոցառումները բավականին ստանդարտ միջոցառումներ էին նման իրավիճակում գտնվող ցանկացած բիզնեսի համար։ Դրանց համատեքստում կապիտալ եւ օպերացիոն ծախսերը կրճատվեցին 15 տոկոսով, անցյալ տարվա ցուցանիշների համեմատ, կամ 25-30 միլիարդ դոլարով։ Բացի այդ առաջարկվեց հրաժարվել մի շարք խոշոր ներդրումային ծրագրերից, որոնք համավարակի պայմաններում առանձնապես գրավիչ չեն կարող համարվել։ Դրանց շարքում էր՝ Չինաստանում նավթավերամշակող եւ նավթաքիմիական համալիրի կառուցումը, որը գնահատվում էր 10 միլիարդ դոլար եւ որի իրականացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցյալ տարի եւ պետք է դառնար այս ծրագիրը Ասիայում սաուդցիների դիրքերի ամրապնդման երաշխիք։ Սկսվեց ընկերության որոշակի ակտիվների մասնավորեցման հնարավորությունների ուսումնասիրությունը, ներառյալ՝ Արաբական թերակղզում սաուդական պետական նավթային ընկերության՝ խողովակաշարային բիզնեսում ունեցած մասնաբաժնի 1-2 տոկոսի չափով վաճառքի հնարավորությունը, ընդ որում, այնպես, որ վաճառքի արժեքը կազմեր մի քանի միլիարդ դոլար, ինչպես նաեւ՝ ոչ պրոֆիլային ակտիվների մասնավորեցման հնարավորությունը, որով չէր վնասվի ընկերության հիմնական գործունեությանը։ Բացի այդ, ինչը որ հետաքրքրական էր, սկսեց ուսումնասիրվել լցանավային նավատորմի ստեղծման հնարավորությունը, որով բանակցություններ սկսվեցին լցանավեր արտադրողների հետ։ Սա ըստ էության համարվեց սաուդական նավթային ոլորտի փրկության ծրագիր, որը եւ իրականացվում է այժմ դետալային ճգշգրտությամբ։