Նավթային «խաղեր», նավթային գոյապայքար

Ըստ ամերիկյան Bloomberg լրատվական գործակալության փոխանցման, Սաուդյան Արաբիայի խոշորագույն Saudi Aramco նավթագազային պետական ընկերությունը հայտարարել է, որ ասիական եւ ամերիկյան շուկաների համար նվազեցնում է նավթի բոլոր տեսակների գները։

Կարելի է ասել, որ «Նավթային մեծ հաշտությունը», որը կքնվել էր Մոսկվայի եր Էր-Ռիյադի միջեւ այս տարվա ապրիլին՝ նավթի գնի կտրուկ անկման պատճառով, մոտենում է իր վերջնագծին։ Bloomberg-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Saudi Aramcо-ն վերադառնում է զեղչային քաղաքականությանը եվրոպական շուկայում եւ թեթեւ սաուդական նավթը եվրոպացի սպառողներից կհասնի 2,5-2,8 դոլարով էժան, մեկ բարելի դիմաց։ Սա նշանակում է, որ Հյուսիս-Արեւմտյան Եվրոպայում մեծ պահանջարկ ունեցող Arab Light տեսակի նավթը, որը իր բնութագրիչներով համապատասխանում է ռուսական Urals-ին, վաճառվելու է 2,5 դոլար ավելի էժան, քան օգոստոս ամսին։ Arab Extra Light-ը կէժանանա 2,8 դոլարով։ Ասիական շուկայի համար Arab Super Light-ը կէժանանա 0,6 դոլարով, իսկ Arab Extra Light-ը՝ 0,5 դոլարով, Arab Light-ը՝ 0,3 դոլարով։

Ծանր տեսակները՝ Arab Medium-ը եւ Arab Heavy-ն կէժանանան 0,3 դոլարով։ Սաուդյան Արաբիայի ռազմավարությունը հասկանալի է՝ նոր զեղչերը անհրաժեշտ են, որպեսզի նավթի հավելյալ քանակ վաճառվի, քանի որ սկսած օգոստոս ամսից ՕՊԵԿ+-ի երկրները արդյունահանման ծավալները ավելացնում են օրական կտրվածքով 1,2 միլիոն բարելով։ Ընդ որում, Սաուդյան Արաբիան, Քուվեյթն ու ԱՄԷ-ն մոտ մեկ միլիոն բարել ավելի նավթ են շուկա օրական ծավալով վաճառքի հանում՝ հրաժարվելով կամավոր հավելյալ քվոտաներից։

Պարզ է, որ պայմանավորվածությունները պայմանավորվածություններով, սակայն շուկայի համար պայքարը եւ հումքի իրացման անհրաժեշտությունը ոչ մի տեղ չի անհետացել, ավելին՝ սրվել է նույնիսկ։ Սա է թերեւս պատճառը, որ սաուդցիները նոր «գամբիտ» են անում, բարձրացնելով խաղադրույքները մեծ նավթային խաղում։ ՕՊԵԿ երբեմնի միասնությունը արդեն անցյալում է, այնտեղ, որտեղ նաեւ նավթի գնի վրա կառույցի ունեցած ազդեցությունն է գտնվում։ Սա դեռ քիչ էր, Չինաստանն էլ իր հերթին է նավթ սպառողների կոնսորցիում ստեղծում, որը իր տեսակի մետ հակա-ՕՊԵԿ է, որպեսզի սպառողների կողմից փորձի ազդել նավթի գների վրա։ Սակայն սաուդիցները միայն այս «գամբիտով» չեն եզրափակվելու։

Saudi Aramco-ի ղեկավարությունը այլ միջոցառումներ նույնպես ձենռարկել է, որոնք միտված են ընկերությունը դարձնել ավելի կայուն ճգնաժամերի հանդեպ, քան այժմ է, ինչը նշանակում է, որ ողջ սաուդական միապետության նավթային ոլորտի դիմացկունությունն են փորձում բարձրացնել։