Նավալնին թունավորվել է Տոմսկի հյուրանոցի ջրից...

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է Տոմսկի հյուրանոցի իր սենյակում գտնվող մի շիշ ջրից, այլ ոչ թե օդանավակայանում, ինչպես նախկինում հայտարարվել էր: Այս մասին հայտարարել են Նավալնիի թիմակիցները՝ տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս թունավորման պատճառով Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, և նա բուժման համար տեղափոխվել էր Բեռլին: Գերմանացի բժիշկները հայտնել էին, որ ռուս ընդդիմադիր գործիչը թունավորվել էր «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով: Միաժամանակ, ռուսական կողմը պնդում է, որ թունավորման որևէ ապացույց չկա: