Նախատեսվում է ՌԴ ԱԳՆ պատվիրակության այցը Երևա...

Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այս տեղեկատվությունը հաստատել են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության՝ այցը կկայանա նոյեմբերի 21-ին, իսկ պատվիրակության կազմում կլինեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Այցը լինելու է տարածաշրջանային, մի քանի ժամ Երևանում մնալուց հետո ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը կայցելի Բաքու: