«Նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությանը․

«ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում։ Այս պահին որոշում չկա, բայց կարծում եմ՝ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի նիստին»,- ասել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ այս պահին ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսական միջավայրն է ապահովում։

Խոսելով Լարսում բեռնատարների կուտակման մասին՝ ԱԺ նախագահը շեշտել է. «Սահմանակետում տեղի է ունեցել ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփխություն, նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջան-Ռուսաստան սահմանի հատվածում։ Կխնդրեմ չշտապել։ Չեմ բացառում, որ կարող է քաղաքական բան լինել։ Բայց խնդրում եմ չշտապել ու նման հետևություններ չանել»։ 

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Սիմոնյանը նշել է, որ դրանք մի քիչ լարված են։