Նախագահ Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավո...

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել երկու բարեկամ երկրների ժողովուրդների միջև դարավոր պատմական կապերի և փոխվստահության վրա հիմնված ավանդական ջերմ հարաբերությունները: