
Մոտ 70 երկրների ներկայացուցիչներ առաջարկել են ԱՄՆ-ին սկսել մաքսատուրքերի մեղմացման շուրջ բանակցությունները. այս քննարկումները կարող են տեւել մինչեւ հունիս։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։«50, 60, թերեւս գրեթե 70 երկրներ դիմել են Թրամփի վարչակազմին՝ բանակցություններ վարելու առաջարկով: Ապրիլը, մայիսը եւ, հնարավոր է, հունիսը շատ հագեցած կլինեն»,- ասել է Բեսենթը Fox Business հեռուստաալիքին:Ինչպես նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարը, նա «օտարերկրյա ներկայացուցիչներին խորհուրդ է տվել զսպվածություն պահպանել, չսրել իրավիճակը եւ մոտենալ» Վաշինգտոնի վարչակազմին «կոնկրետ առաջարկներով», թե ինչպես են նրանք «ծրագրում նվազեցնել մաքսատուրքերը, վերացնել ոչ սակագնային խոչընդոտները, դադարեցնել արժութային մանիպուլյացիաներն ու սուբսիդիաները»։ Այդ դեպքում «Թրամփը պատրաստ կլինի ինչ-որ պահի բանակցություններ սկսել»,- ասել է նա։ «Մենք հասել ենք սակագների վերին սահմանին, եւ ես ակնկալում եմ, որ հաջող բանակցությունները թույլ կտան հասնել դրանց աստիճանական իջեցմանը, սակայն շատ բան կախված կլինի այլ երկրներից։ Նախագահ Թրամփը մտադիր է մասնակցել այդ գործընթացին, եւ նա, ինչպես եւ մեզանից շատերը, համոզված է, որ մինչ այժմ [փոխադարձ առեւտրի] պայմանները անարդար էին։ Ուստի բանակցությունները խոստանում են կոշտ լինել»,- ավելացրել է Բեսենթը։