Մոսկվայում կորոնավիրուսի բարդացումներով հիվան...

Մոսկվայում կորոնավիրուսի բարդացումներով հիվանդների շուրջ 40 տոկոսը 40 տարեկանից երիտասարդ են, հաղորդում է Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդությունն ընթանում է բարդ ձեւով ոչ միայն տարեց բնակիչների մոտ։ Թոքերի արհեստական օդափոխման միջամտություն է ստանում 40 տարեկանից ցածր պացիենտների շուրջ 40 տոկոսը։ Մինչեւ 60 տարեկան այդպիսի հիվանդները կազմում են ընդհանուր թվի 64 տոկոսը, այսինքն՝ բոլոր հիվանդների երկու երրորդը։ Այդ տվյալները հաստատվում են նաեւ ուրիշ երկրների օրինակով։

Վիճակագրությունը հաստատում է, որ կորոնավիրուսով հիվանդանալ կարող է յուրաքանչյուր տարիքի մարդ։ Դեռ ավելին, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կընթանա հիվանդությունը։

«Խնդրում ենք Մոսկվայի բնակիչներին օրերը տանն անցկացնել՝ չնայած լավ եղանակին եւ ընկերների հետ հանդիպելու ցանկությանը։ Միայն այդպես մենք կարող ենք կանխել վարակի տարածումը»։

Կոչ ենք անում նաեւ ծնողներին, որոնց երեխաները չեն հաճախում դպրոցներ, մանկապարտեզներ եւ քոլեջներ, հետեւել երեխաներին եւ թույլ չտալ, որ նրանք ժամանակ անցկացնեն փողոցում։ Դպրոցներում պարապմունքները չեղարկված են ոչ թե զբոսանքի կամ մարդկանց զանգվածային կուտակման համար։ Դա հարկադրական քայլ է, որը թույլ է տալիս կանխել կորոնավիրուսի տարածումը եւ ապահովել մեր հարազատների եւ մտերիմների անվտանգությունը,-նշված է օպերշտաբի հաղորդագրության մեջ։