Մոսկվան պատրաստակամ է կազմակերպել ՌԴ, ՀՀ և Ադ...

 «Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը»: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

Մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին Վրաստանում, նա ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է «ցանկացած շփում, որը նպաստում է Բաքվի և Երևանի միջև լարվածության վերացմանը»:

«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ ձեռնտու է կողմերին և ընդհանուր առմամբ տարածաշրջանին։
Մեր կողմից ելնում ենք այն բանից, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ է համարվում եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը, որոնք ընդունվել են 2020-2022թթ.։ Այն ներառում է խաղաղության պայմանագրի ստորագրում երկու երկրների միջև, ապաշրջափակում, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում Հարավային Կովկասում, սահմանազատում և այլն», - ասել է նա։