Մոսկվան եւ Մինսկը հարցերը լուծեցին, Երեւանը մ...

Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ փորձում էր տանդեմ ձեւավորել էներգետիկայի ոլորտում, եւ բարձրացնել գազի գնի հարցը, իշխանություններին թվում էր, թե ուր որ է Մոսկվան կնահանջի, ու Երեւանը կկարողանա Բաքվի վաղեմի բարեկամ Մինսկին սիրաշահել եւ իր կողմը գրավել։ Մինչդեռ, երեկ տեղի է ունեցել Բելառուսի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարների հանդիպում, որով ձեռք է բերվել պայմանավորվածություն գազի գնի հարցում։

Պայմանավորվածությունն այնքան առարկայական է, որ Մոսկվայում բելառուսական դեսպանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ գազի հարցում Մոսկվան ու Մինսկը լեզու են գտել իրար հետ եւ շարժվելու են առաջ միասնական գազային շուկայի ձեւավորման օրակարգով, հասկանալի է՝ Ռուսաստան-Բելառուս միասնական պետության շրջանակում։ Փաստորեն Պուտինի կոշտ արձագանքը մնաց Երեւանի «վզին», գազի հարցով, ու ըստ էության, նույնիսկ խորամանկ Բատկան կարողացավ «ֆռռացնել» իմաստուն Փաշինյանին եւ իր հարցերը լուծել, իսկ Երեւանը մնաց «կոտրած տաշտակի» առաջ։