Մոսկվան Երևանին չի առաջարկել յոթ շրջան տալ Ադ...

Այն պնդումները, թե Ռուսաստանը առաջարկել է Հայաստանին յոթ շրջան վերադարձնել Ադրբեջանին «հենց այնպես» և մոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարություններով դեսպան Իգոր Պոպովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված էր հրապարակել՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով, որում ասվում է, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն ազդում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա և սահմանափակվում են յոթ շրջանի վերադարձով Ադրբեջանին: