Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը թանկացել են

Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով Մոսկվա-Երևան ավիատոմսերի արժեքը հաճախակի է փոփոխվում։

Ձեզ ենք ներկայացնում Երևան-Մոսկվա ավիատոմսերի գներն այս պահի դրությամբ։

Ըստ kupibilet․ru տոմսերի ամրագրման օնլայն հարթակի այսօրվա՝ մարտի 29-ի դրությամբ Մոսկվա-Երևան ուղղությամբ թռիչքի տոմսերի արժեքը սկսվում է 72 հազար դրամից, և հասնում մինչև 100 հազար դրամ։