Մոլդովայում հայտարարել են, որ ԵՄ-ին միանալու...

ԵՄ-ին միանալու հանրաքվեն սպառնում է Մոլդովայի ինքնիշխանությանը, նրա բնակիչների ազգային ինքնությանը և ուղղափառ կրոնին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է կոմունիստների և սոցիալիստների ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Բոգդան Տիրդեան։

«Այս հանրաքվեն հսկայական վտանգ է ներկայացնում երկրի ինքնիշխանության, ազգային ինքնության, ուղղափառության, ավանդական ընտանիքի, ֆերմերների համար, ովքեր պարզապես կկորցնեն իրենց հողը»,-գրել է Թիրդեան Telegram-ի իր ալիքում:

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անցյալ դեկտեմբերին հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար։ Բացի այդ, նա հանդես էր եկել խորհրդարանում հանրաքվե կազմակերպելու նախաձեռնությամբ, որպեսզի քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց կարծիքը հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։

Ապրիլի 16-ին Մոլդովայի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել եվրաինտեգրման մասին դրույթների ներդրմանը սահմանադրության մեջ և համապատասխան հանրաքվեի անցկացմանը։ Ժողովրդական քվեարկությունը նախատեսվում է անցկացնել աշնանը։