Միրզոյանը աջակցություն է մուրում․ մի լուսանկա...

Մենք երեկ գրել էինք, որ իշխանության ներսում շարունակում են կրքերը թեժ մնալ։ Իշխանական տարբեր բևեռներ կան, որոնք ճանապարհներ են փնտրում, որպեսզի դուրս գան Նիկոլ Փաշինյանի խորտակվող նավից։ Այս գործում ամենից ակտիվ դերկատարումն ունի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Մեր հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի։ Ըստ ամենայնի, նա ԱԺ-ում փորձելու է իր շուրջ կոնսոլիդացիա ապահովել։ 

Միրզոյանը չի մոռացել նաև քարոզչական կոմպոնենտը։ Այսօր հրապարակվեց լուսանակար, որում երևում է ծեծի արդյունքում իր վնասված աչքը։ Լուսանկարի հայտնվելուն պես՝ Արարատ Միրզոյանի թիմակցիները և նրանց աջակիցները սկսկեցին լայնորեն տարածել այն։

Ըստ էության, վնասված աչքով Արարատ Միզոյանի լուսանկարի տարածմամբ՝ նրանք փորձում են  խղճահարություն առաջացնել հայ հանրության մոտ։ Հաշվի առնելով հայերի բարոյական նկարագիրը և հալածյալի, խեղճի նկատմամբ վերաբերմունքը, Միրզոյանի թիմը ակնկալում է, որ հանրությունը կաջակցի նրան, կպաշտպանի։

Ի դեպ, այս հնարքը 2018 թվականի իշխանափոխության ժամանակ օգտագործեց նաև Նիկոլ Փաշինյանը․ նա դիտմամբ նետվեց փշալարների վրա, որպեսզի արյունաշաղախ կադրեր տարածվեն սոցիալական ցանցերում։ Նույն օրը երեկոյան Փաշինյանը հանրության առաջ դուրս եկավ վիրակապված ձեռքով, իսկ վիրակապի վրա «պատահմամբ» արյան կաթիլ էր հայտնվել սրտիկի տեսքով։ Արարատ Միրզոյանի դեպքում, ամենայն հավանականությամբ, չի ստացվել աչքի վնասվածքը սրտիկի նմանեցնել։