Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա...

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնի համակարգրող Էլինա Սահակովան։

«Վարչական դատարանը բավարարել է  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ»,- գրել է Սահակովան։

Մայիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Դատավորը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին։