Միխայիլ Միշուստինն ադրբեջանցի գործընկերոջ հետ...

Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինն ու Ալի Ասադովը հեռախոսազրույցում քննարկել են տարբեր ոլորտներում հեռանկարային համատեղ նախագծերի իրականացումը:

Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը, տարբեր ոլորտներում հեռանկարային համատեղ նախագծերի իրականացումը»:

Միխայիլ Միշուստինն ու Ալի Ասադովն անդրադարձել են նաեւ կառավարական գծով առաջիկա շփումների ժամանակացույցին: