Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադա...

Գագիկ Ծառուկյանի կալանավորումը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի հետ կատարվող գործընթացին: Արաբական Al Jazeera-ն, բրիտանական Reuters-ը, գերմանական Deutshe Welle-ն, ռուսական բոլոր առաջատար ԶԼՄ-ները իրենց հրապարակումներում անդրադարձել են հոկտեմբերի 8-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքին և ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանն իր հետ կատարվող գործընթացը համարում է քաղաքական հաշվեհարդար: