Միայն Հայաստանի նման անհույս երկրում են պատմա...

Պատմության դասագրքեր գրողները պետք է հենվեն ազգային ռազմավարության վրա, առաջիկա 50 տարվա կտրվածքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով պատմության դասագրքերի շուրջ ստեղծված աղմուկին:

«Բայց պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի։

Պատմաբանն ամենավերջին մասնագիտությունն է, որը կարող է մասնակցի դասագրքի կազմմանն, այն էլ սրբագրիչի հետ միասին, որ տարեթվեր ու ամսաթվեր ճշտի։

Պատմության դասագրքերը երկրի կարևորագույն տեքստերից է, սահմանադրության կարեւորությամբ ու այն ոչ թե անցյալն է նկարագրում, այլ ապագան պետք է կառուցում։

Պատմության դասագրքի կազմմանն վրա առաջին հերթին պետք է մասնակցեն քաղաքագետները, սոցիոլոգները, մշակութաբանները, միջազգայնագետներն, ուսուցիչներն ու, ամենավերջում, մեկ-երկու պատմաբան, սրբագրիչի կարգավիճակով։ Ու դա գրողները պետք է հենվեն ազգային ռազմավարության վրա, առաջիկա 50 տարվա կտրվածքով։

Միայն Հայաստանի նման անհույս երկրում են պատմաբանները դասագիրք գրում»,- գրել է նա։