Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ...

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ. ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին, որոնց մասնակցում են ԵԱՏՀ խորհրդի անդամները՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետները, հայտնում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Այսօրվա խորհրդակցությանը նախորդել են երկօրյա փորձագիտական քննարկումներ: Նախատեսվում է, որ փոխվարչապետների մասնակցությամբ քննարկումների ձևաչափը կրելու է շարունակական բնույթ: