Մեղրի և Քաջարան համայնքների ղեկավարները բնակի...

Մեղրի և Քաջարան համայնքների ղեկավարները կոչով դիմել են բնակիչներին և առաջարկել զինվորագրվել, որպեսզի պաշտպանեն իրենց քաղաքը։

Մերի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում գրված է․«Հայրենակիցներ, Մեղրի համայքնի հարգելի քաղաքացիներ

Հայրենի սահմանների պաշտպանության նպատակով դիմում ենք ձեզ՝ խնդրելով կամավորության հիմունքներով ցուցակագրվել։
Այս պահից սկսած՝ կարող եք ներկայանալ Մեղրիի զինկոմիսարիատ»։
Քաջարան համայնքի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է․«ՇՏԱՊ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ԿՈՉԸ
Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադսրձել արցախյան ռազմաճակատից, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։
Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն։
Համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան»։
Համայնքների ղեկավարների հայտարարության մասով ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է․«Հարգելի հայրենակիցներ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»։