Մենք շարունակում ենք կոչ անել վերադարձնել բոլ...

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատասխանատվություն են կրում ապահովելու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ի շահ բոլորի։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման մասին հաղորդագրություններին և աջակցում ենք դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների աշխատանքին դրանք գնահատելու համար։ Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Միջազգային աջակցություն Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին» թեմայով քննարկման ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Լեո Դոչերտին։

Դոչերտին նաև նշել է, որ Բրիտանիան շարունակում է կոչ անել վերադարձնել բոլոր ռազմագերիներին և հակամարտությունում զոհվածների աճյունները։

«Մենք ուրախ էինք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին ազատ արձակել 34 բանտարկյալների», - նշել է նա։