Մենք պահում ենք մեր հայրենիքը, մենք ցույց տվե...

Ազատամարտի սկզբին, երբ բանակը ձևավորված չէր, ու ֆիդայական շարժում էր, հետո` Ապրիլյան պատերազմը, ինձ հստակ հիմնավորեցին, որ չկա աշխարհում որևէ զենք, որը կարող է հաղթել ոգուն: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` շնորհավորելով բանակի տոնը:

Արամ Սարգսյանը նշեց, որ մեր զինվորի աշխարհազորայինի ոգին է, որ հաղթել է պատերազմում, և թշնամին դա պետք է լավ իմանա: «Մենք պահում ենք մեր հայրենիքը, մենք ցույց տվեցինք, որ տարածաշրջանի իսկապես ամենամարտունակ բանակն ենք, հիմա էլ ցույց ենք տալիս, որ անկախ նրանից՝ ընդդիմություն ես, թե իշխանություն, տղամարդ ես, թե կին, տարեց ես, թե երիտասարդ, մեր բոլորի մոտեցումը բանակի հանդեպ նույնն է: Հայ մարդը սիրում է բանակը, բանակով է պաշտպանված զգում, այսօրվա օրը տոն է բոլորիս համար»,-ասաց նա: