Մենք ՀՀ-ին օգնելու պարտականություն ունենք ագր...

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը պաշտպանության ոլորտում, ինչը երկրին թույլ է տալիս Հայաստանին հավասարակշռել  հարաբերությունները իր ագրեսիվ հարևանի՝ Ադրբեջանի հետ։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Անն-Լորանս Պետելը խոսել է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Ֆրանսիայի անելիքների, պաշտպանության, տնտեսության և մշակույթի ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարների, Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի մասին, որը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձը՝ երաշխավորելով համապատասխան պայմաններ նրանց անվտանգության և բարեկեցության համար։

Որպես Ֆրանսիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար առաջին անգամ եք այցելում Հայաստան։ Ի՞նչ օրակարգով եք այցելել մեր երկիր։

Սա իմ չորրորդ, գուցե, նույնիսկ հինգերորդ այցն է Հայաստան։ Այս անգամ Հայաստանի հետ բարեկամության խմբի պատվիրակության այցն է, ուստի ես առաջին անգամ եմ այցելում Հայաստան՝ որպես բարեկամության խմբի նախագահ: Մեր պատվիրակության կազմում  տարբեր համոզմունքների  և տարբեր խմբակցությունների պատգամավորներ  են ընդգրկված: Մենք ունենք բազմակուսակցական պատվիրակություն, ինչն արտացոլում է բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից Հայաստանին աջակցելու կոնսենսուսը։

Հունվարին  Ֆրանսիայի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև ընդունեց, որը մի փոքր աննկատ մնաց։ Կմանրամասնեք՝ ի՞նչ բովանդակություն ուներ բանաձևը։

Այո, իսկապես։ Բանաձևն ընդունվել է Ֆրանսիայի Սենատի կողմից: Այն կոչ է անում Ադրբեջանին  ապահովել  Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը՝ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։  Բացի այդ,  այն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիան և Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքից։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։