Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը...

«Այն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի չեմպիոն է և երեք անգամ Հայաստանի դրոշը բարձրացրել է, և Հայաստանի օրհներգն է հնչել»,-այս մասին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող և նստացույց անող ՀՅԴ երիտասարդների և ԵՊՀ ուսանողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի ֆինանսավորումը:


«Հիմա, եթե աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր մեր քաղաքացու, մեր չեմպիոնի մասին ֆիլմ են նկարում, ովքեր իրականացնում են 90 տոկոս ֆինանսավորումը, մի պուճուր էլ մենք չֆինանսավորե՞նք: Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է»,- հարցադրում արեց նա:

Վարչապետը իր հերթին նշեց, որ նախարարությունը ֆինանսավորել է եռակի չեմպիոնին, ում պատվին Հայաստանի դրոշը բարձրացվել է, ապա նշեց, թե ուշանում է և պետք է գնա: Փաշինյանին ուղեկցեցին «Արայի´կ, հեռացի´ր», կոչերով: