Մենք ակնկալում ենք աջակցություն Հայաստանի քաղ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է բացահայտումների շարքը, որոնք կարևոր են հասկանալու համար, թե Հայաստանում նախաձեռնվող գործընթացների արմատներն ուր են գնում։

Շաբաթներ առաջ արևմտյան գրանտներով սնված և Սորոսի հիմնադրամի հետ կապ ունեցող տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ ակտիվորեն սկսեցին խոսել թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։

Առաջինը իհարեկե խոսեց  վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Նա մարզային այցելություններից մեկի ժամանակ հայտարարեց, թե «չգիտի, թե երբվանից է սկսել մեր և թուրքերի թշնամանքը»։ Նա նաև նկատեց, որ թուրքերը մեզ թշնամի են համարում, քանի որ մենք ենք նրանց այդպես ընկալում։

Նախկինում Սորոսի հիմնադրամի շահառու ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պետական հեռուստաընկերության երթերում հայտարարեց, որ պետք է թուրքերի նկատմամբ մեր ունեցած մոտեցումները շտկենք։ Սրանից հետո առանձին հայտարարությամբ հանդես եկավ թրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Իսկ ԱԺ փոխոխսնակ Լենա Նազարյանը ստեղծված իրավիճակը համարեց «լավ հնարավորություն»  թուրքերի հետ ընդհանուր շահեր գտնելու համար։ Թրքասիրական այս քարոզարշավին միացան սորոսական լրատվամիջոցները։

Իշխանությունների կողմից նախաձեռնված այս քննարկումը հանրային պարսավանքի արժանացավ։ Այս պահին ակնհայտ է, որ հանրավոր չէ հազարավոր որդիներ և հայրենիք կորցրած հայ ժողովրդին համոզել, որ ներկա թուրքերը տարբերվում են ցեղասպան թուրքից։

Եվ ահա այս ամենի ֆոնին օգնության կոչով սորոսականներին և թրքասիրության քարոզիչներին է դիմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․«Միևնույն ժամանակ, մենք պետք է նայենք դեպի ապագան: Այստեղ մենք ակնկալում ենք ավելի շատ աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությունից... Հակամարտությունը լուծված է, և մենք պետք է նայենք ապագային», - հայ զինվորներին ծաղրող ցուցադրության ժամանակ հայտարարել է Ալիևը։

Հիմա արդեն հասկանալի է, որ թրքասիրության քարոզը առաջին հերթին ձեռնտու է Ալիևին։ Նա լավ է գիտակցում, որ Հայաստանի գործող ղեկավարը խեղկատակ է ու նրա օրոք արձանագրված «հաղթանակըզ երերուն է։ Այս հանգամանքը հաշվի առնելով, Ալիևը փորձում է օգտագործելով արևմտյան գրանտներով սնվող գործիչներին՝ կոտրել Հայաստանի քաղաքացիների մեջ արդարության հասնելու ձգտումը։ Ալիևը փորձում է չեզոքացնել իր ապագա պարտությունը։