Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 11...

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ տարածքից ԼՂ է ուղևորվել փախստականների տեղափոխող հերթական ավտոշարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ նշելով, որ մինչ օրս ԼՂ է վերադարձել 50 116 փախստական։

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 114 փախստական։

Նշվում է, որ 27 դիտակետերում շարունակվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը։