Մեհրիբան Ալիևան ընդունել է Աննա Հակոբյանի հրա...

Կարելի է ասել, իրականացավ Ադրբեջանի իշխող ընտանիքի, եւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի երազանքը՝ Մեհրիբան Ալիեւան Շուշիում թեյ խմեց եւ մուղամ լսեց։ Եվ ոչ միայն լսեց, այլ նաեւ՝ մուղամի փառատոնին ներկա եղավ։

Ակամա հիշվում է 2019-ի դեկտեմբերի սկզբներին Աննա Հակոբյանի հրավեր հայտարարությունը․ «Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: Եվ նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել: Ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ: Մեր կարող ենք իրականացնել նրա երազանքը․ նա լինի մեր հյուրը և Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը»,-անհոգ հայտարարում էր Աննա Հակոբյանը։

Ըստ էության, Մեհրիբան Ալիևան ընդունել է Աննա Հակոբյանի հրավերը և գնացել է Շուշի  թեյ խմելու և մուղամ լսելու, բայց արդեն որպես տանտեր է գանցել: 

Սակայն Իլհամ Ալիեւն ու Մեհրիբան Ալիեւան ընտանյոք հանդերձ Շուշի հասնում են, այն էլ որերորդ անգամ, հայկական կողմի ձեռքում մնացած ճանապարհով։ Մինչ այդ էլ Իլհամ Ալիեւը եղել էր արդեն Շուշիում, ու հայկական կողմը, իսկ ավելի կոնկրետ՝ Արայիկ Հարությունյանը, ապահովել էր նրա անվտանգությունը, մեր ձեռքում եղած ճանապարհն անցնելու ընթացքում։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը հայտարարել էր, որ Ալիևը Շուշի է գնում հայկական ճանապարհով. «Օրինակ, հասկանալի է, որ Իլհամ Ալիևը, ինչպես պաշտոնապես ասվեց, գրունտային ճանապարհներով չի գնացել Շուշի, այլ Կարմիր շուկայով, որը հայկական վերահսկողության տակ է: Այսինքն՝ հայկական կողմն այս կամ այն ձևով տեղեկացված է կամ գիտի դրա մասին, այսինքն՝ այնտեղ ինչ-որ բաներ են տեղի ունեցել նրա այցի հետ կապված: Չէ՞ որ պարզ է՝ նա հենց այնպես չի գնացել, պարզ է, որ նախապես բանակցություններ են ընթացել, լուծվել է նրա անվտանգության հարցը, այնտեղ նաև նրա տիկինն էր, փոխվարչապետ Մեհրիբան Ալիևան»,- ասել է իրավապաշտպանը «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում:

Այս անգամ էլ, ինչպես տեղեկացնում են Արցախի մեր աղբյուրները, Ալիևները Շուշի են հասել Կարմիր Շուկայի ճանապարհով: Նոր կառուցվող ճանապարհը անմխիթար վիճակում է դեռ ու Ադրբեջանի նախագահը չի ցանկացել վտանգի ենթարկել կնոջն ու դստերը: