Մեգամոլում որևէ վտանգավոր բան չի գտնվել․ ԱԻՆ...

Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբեր չեն հայտնաբերվել. մոլը կանցնի բնականոն աշխատանքին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ղեկավար Գևորգ Մնացականյանը։

«Ժամը 13։30-ին ԱԻՆ-ի ճգնաժամային ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ «Մեգամոլում» տեղադրված է պայթուցիկ սարք։ Աշխատել են 3 կինոլոգիական խումբ. մեկը՝ արտակարգ իրավիճակների բաժնից, երկուսը՝ ոստիկանական բաժնից։ Աշխատանքի արդյունքում ոչ մի վտանգավոր բան չի գտնվել, տրվել է աշխատանքի ավարտ։ «Մեգամուլը» կանցնի իր բնականոն աշխատանքին»,- ասաց նա։