Մեդվեդևը Ղարաբաղում ՌԴ-ի և Թուրքիայի համագործ...

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը Լեռնային Ղարաբաղում Մոսկվայի եւ Անկարայի համագործակցությունը երկարաժամկետ քաղաքականության տարր չի համարում: Այդ մասին նա հայտարարել է ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, գրում է ТАСС-ը:

Մեդվեդեւը նշել է, որ Թուրքիան շատ կարեւոր գործընկեր է Ռուսաստանի համար, շատ մոտ է Ադրբեջանին , և «այդ գործոնը հաշվի առնել հնարավոր չէ»:

«Մենք նրանց հետ արդյունավետ երկխոսություն ունենք. մեր երկրի նախագահը մշտապես շփվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այդ թեմայով:

 Սակայն ես դա չէի որակի որպես ինչ-որ երկարաժամկետ քաղաքականության տարր և չէի կառուցի այստեղ կոնսպիրոլոգիական տեսություններից մեկը։ Պարզապես մենք պարտավոր ենք հաշվի առնել այն իրողությունները, որոնք առկա են մեր տարածաշրջանում։ Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայից գործընկերների հետ», - ասել է Մեդվեդևը: