Մարտ ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական...

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+80C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-40C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -22...-240C, առավելագույնը՝ +25...+280C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ  (նորման 25-35մմ):

 

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի  և Կոտայքի մարզի

լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-30C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -7...-100C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +10...+150C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -30...-330C, առավելագույնը՝ +17...+200C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման 40-60մմ):

 

Լոռու մարզ

            Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+30C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -6...-90C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17...+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -26...-280C, առավելագույնը՝ +22...+250C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 35-40մմ):

 

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+60C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +20...+220C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12...-160C, առավելագույնը՝ +27...+300C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման 40-50մմ):

 

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5...+70C, լեռնային շրջաններում` 0...-20C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի  նվազում  գիշերը՝  նախալեռնային  շրջաններում  մինչև  -2...-40C,  լեռնային շրջաններում՝ -7...-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում՝ +18...+200C, լեռնային շրջաններում՝ +12...+150C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -20...-220C, լեռնային շրջաններում՝ -27...-300C, առավելագույնը՝ նախալեռնային շրջաններում՝ +27...+280C, լեռնային շրջաններում՝ +17...+200C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման 50-80մմ):                                     

 

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7...+90C, նախալեռնային շրջաններում` +1...+30C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև 0...-20C, նախալեռնային շրջաններում՝ -5...-80C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +22...+250C, նախալեռնային շրջաններում՝ +12...+170C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -12...-150C, նախալեռնային շրջաններում՝ -27...-300C, առավելագույնը հովտային շրջաններում +30...+320C, նախալեռնային շրջաններում՝ +23...+250C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 35-75մմ):

 

Երևան քաղաք

         Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+70C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև  -2...-40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23...-250C, առավելագույնը՝ +26...+280C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման՝ 40 մմ):

 

         Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.90C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3.20C, երրորդ տասնօրյակում` +0.50C:    

      Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1...-40C, Լոռիում (Տաշիրում` -30C), Սյունիքի,  Արագածոտնի նախալեռներում` 0...+20C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3...+80C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում,  Շիրակում`  երրորդ տասնօրյակներում:               

       Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում`        -28...-340C, նախալեռներում` -24...-300C, հովտային շրջաններում` -13...-170C, Արարատյան դաշտում` -17...-250C:

      Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից Արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19...220C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23...270C, Սյունիքի հովիտներում` 25...300C:

      Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1 0C է, առաջին տասնօրյակում` 3,00C, երկրորդ տասնօրյակում` 5.00C և երրորդ տասնօրյակում` 7,20C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.20C, բարձրադիր մասերում` -16.40C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները  1970թ.` 270C և 2001թ.`  24.80C :

     Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը  գերազանցում է +30...+50C:

       Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն`  800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում: