«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլ...

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը վերնագրել է. «Լավ լուր»:

«Եվ այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և պրոֆեսոր Արա Բաբլոյանին՝ երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար»,- գրել է նախարարը: