ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է թվա...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը երկուշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերի խորհրդի 46-րդ նստաշրջանի բացման ժամանակ, նախազգուշացրել է թվային տվյալների զանգվածային հավաքագրման վտանգի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կորոնավիրուսի պանդեմիայի տեղեկատվական լուսաբանումը մտահոգություն է առաջացնում այն առումով, որ դա վերաբերում է տվյալների օգտագործմանն ու դրանց շահագործմանը: Սակայն մենք իրական հասանելիություն չունենք այդ զանգվածային տվյալների հանդեպ: Մենք չգիտենք՝ ինչ տեղեկություն է հավաքվել եւ ինչ նպատակով»,-ասել է նա:

«Մեր մասին տվյալները օգտագործվում են նաեւ մեր գիտակցության եւ մեր ընկալման մանիպուլացման ձեւավորման համար: Կառավարությունը կարող է օգտագործել այդ տվյալները սեփական քաղաքացիներին հսկելու համար՝ ընդ որում խախտելով առանձին անձանց կամ խմբերի իրավունքները: Այդ ամենը գիտական ֆանտաստիկա չէ: Դա տեղի է ունենում այսօր եւ հիմա: Եվ դա լուրջ քննարկում է պահանջում»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: