Մահափորձ Փաշինյանի դե՞մ. իշխանությունը կարող...

Նիկոլ Փաշինյանն այլևս ավարտված քաղաքական գործիչ է: Ինքն էլ հրաշալի գիտակցում է, որ Հայաստանի իշխանության ղեկին մնալու ոչ մի շանս չունի: Նա գուցե իր ուսապարկ-պատգամավորներին դեռևս կարողանում է մոլորեցնել, թե տիրապետում է իրավիճակին, բայց անգամ կույրին է տեսանելի, որ նա Հայաստանում այլևս իշխանություն չունի:

Հիմա Փաշինյանը մեկ օրվա վարչապետ է: Ամեն օր նա նոր հնարք է մոգոնում, որպեսզի մեկ օր ավել մնա իր զբաղեցրած պաշտոնում: Փաշինյանի համար չկա երկու-երեք օրվա պլան, կա միայն այսօրվա պլան, իսկ վաղվա մասին նա նախընտրում է մտածել հենց վաղը:

Փաշինյանը պատրաստ է ամենազարհուրելի քայլին՝ հանուն մեկ օրվա իշխանության: Վառ օրինակ էր երեկ իր ԱԺ գալը: Որպեսզի Փաշինյանը կարողանա մտնել ԱԺ, մինչ այդ զոդվել էին այգու դարպասները, ԱԺ շենքի ամբողջ շրջակայքը ականապատվել էր լուսաձայնային պայթուցիկներով, շենքում ամենուրեք դիպուկահարներ էին, որոնք իրենց զենքերի փողերը ուղղել էին դեպի ընդդիմադիր ցուցարարները:

Գուցե շատերի համար անհավանական թվա, բայց չի կարելի բացառել, որ Փաշինյանը կարող է ինքն իր դեմ մահափորձ բեմադրել, որպեսզի շանս ստանա մեկ երկու մասով էլ երկարաձգել իր իշխանությունը: Այս կասկածներն հատկապես տեղին են դառնում, երբ տեսնում ես, թե ինչպիսի թեմաներ են սկսել դաշտ բերել իշխանության սպասարկուները:

Փաշինյանի իշխանության գեյշայի համարում ունեցող Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի եթերում արևմտյան գործակալ Ռոմանովը հայտարարում է, որ ընդդիմության համար մնացել է վերջին միջոցը և այն Փաշինյանի ֆիզիկապես ոչնչացնելն է: Ակնհայտ է, որ Հայաստանի որևէ ընդդիմադիր չի վտանգի իրեն՝ փորձելով սպանել քաղաքականապես արդեն սպանվածին: Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է և նրան ֆիզիկապես ոչնչացնելով, երկար տարիներ նա կկենդանանա: Որևէ խելամիտ քաղաքական գործիչ նման հաճույք չի պատճառի նրան: 

Ընդհանրապես տապալված քաղաքական գործիչներին հատուկ է մահափորձերի բեմադրումը: Մեր տարածաշրջանում ամենահայտնի լիդերը Վրաստանի նախագահ Շեվարնաձեն էր, ով մահամփորձ բեմադրելով կարողացավ հասարակության խղճահարությանը արժանանալ և որոշակի քաղաքական դիվիդետներ հավաքել: Այս ամենը հաշվի առնելով, ընդդիմությունը պետք է առավել քան ուշադիր լինի, որպեսզի հնարավոր բեմադրության կազմակերպիչներ չներկայացվեն: