Մահացել է Բիլ Գեյթսի հայրը

95 տարեկանում մահացել է Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսի հայրը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝  Գեյթս ավագի մոտ ախտորոշվել է Ալցհեյմերի հիվանդություն։

Հոր մահվան մասին բարերարը հայտնել է Instagram-ում՝ գրելով այն ամենն էր, ինչին նա ձգտում էր:

«Հորս մահը մեծ կորուստ է մեր ընտանիքի և շատ մարդկանց համար, ում կյանքի հետ նա որևէ կերպ առնչվել է։ Հայրս երկար ու իմաստալից կյանք ապրեց։ Ես երբեք չեմ դադարել սովորել նրանից իմաստություն, բարություն և խոնարհություն։ Մելինդայի հետ պարտական ենք նրան, քանի որ համայնքին և աշխարհին ծառայելու նրա ձգտումը ոգեշնչել է մեզ՝ սեփական բարեգործության»,- գրում է Գեյթսը և հավելում, որ իր հայրը իսկական Բիլ Գեյթսն էր: