«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է խորհրդարանի...

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է չեղարկել արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում։

«Մենք պատրաստ ենք մեր մոտեցումները բերել։ Պատրաստ եմ 24 ժամ նախագծերի վրա աշխատել, որպեսզի դրանք շուտ բերվեն, ընդունենք և արտակարգ դրության ռեժիմից դուրս գանք։ Հետևաբար, «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է, որ այսօր խորհրդարանը չեղարկի արտակարգ դրության երկարացման որոշումը, որի պարագայում կառավարությունը պարտադրված կլինի արագ գալ խորհրդարան և արագ ընդունել մնացած օրենքները։ Այլապես սա հեշտ ճանապարհ է՝ հայտարարել, որ արտակարգ դրություն է, չաշխատել, նոր օրենսդրական փաթեթներ չպատրաստել, որպեսզի ինչ ունեն դե ֆակտո, դա դե յուրե ամրագրենք», - ասաց Մարուքյանը։