Այսօր վաղ առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանի Տիգրան Մեծի պողոտա-Նար-Դոսի փողոց խաչմերուկում: Միմյանց են բախվել հաց առաքող «IZH 27175» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Վթարը տեղի է ունեցել ժամը 8։15-ի սահմաններում։ վթարի հետևանքով IZH—ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։