Հայաստանում պառակտիչ գործունեություն ծավալող սորոսականները հիմա էլ թիրախավորել են եզդիներին և նրանց ավանդույթները։ Սորոսական Լևոն Բարսեղյանին պատկանող քարոզչամիջոցի աշխատակից(իր ֆեյսբուքյան էջում այդպես է նշված) Ժաննա Սարգսյանը տարածում է եզդի աղջկա և տղայի լուսանկար և գրում․«Մենք կողք-կողքի ապրում ենք էս մարդկանց հետ։
Եզդի աղջկա են նշանում, դուք էդ էրեխուն մի հատ նայեք, ու հետո, ծնողների գոհ ու երջանիկ դեմքերին։
Թող գրողի ծոցը գնա ձեր ադաթներն ու ավանդույթները, ո՞վ ա ձեզ թույլ տալիս, մարդկային ճակատագրերի հետ խաղալ, ո՞վ։
Ի դեպ, փնտրում ենք էս ընտանիքին, մասնավորապես` «ծնողներին»։
Սորոսականի աշխատակիցը իրականում կեղծիքի հիման վրա է թիրախավորում եզդիներին։ Նշանադրվող աղջիկն իրականում 2003 թվականին է ծնվել և ամենևին անչափահաս չէ։ Վաղամուսնության խնդիր Հայաստանում իհարկե կա և ոչ միայն եզդիների մոտ, սակայն ակնհայտ է, որ այստեղ նպատակը իրենց ավանդույթներին հավատարիմ մնացող եզդիներին մարգինալ և մերժված ներկայացնելն է։
Հետաքրքիր է, որ սորոսականի աշխատակցի դաշտ նետած թեման ակտիվորեն տարածում են այս իշխանության հետ առնչվող գործիչներ, այդ թվում Աննա Հակոբյանի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։