Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին հաճախ են կապում Թուրքիայի հետ: Ըստ էության, այսօր շատերը համարում են, որ Փաշինյանի ղեկավարած ուժը պրոթուրքական ուժ է:
Օրերս բացահայտվեց, որ իշխող ուժն իր նախընտրական կարգախոսը վերցրել է թուրքական կուսակցություններից մեկից: Խոսքը «Բարօրություն» կուսակցության կարգախոսի «Burada gelecek var» մասին է, ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա»:
Հիմա էլ պարզվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը ևս թուրքական է: Այս խորհրդանիշը, որպես Թուրքիայի հայրենական արտադրանքի խորհրդանիշ փակցվում է թուրքական ապրանքների վրա:
Ստացվում է, եթե ՔՊ-ն իր խորհրդանիշով գնա Թուրքիա, ապա այն կհամարեն հայրենական արտադրանք:
Կարելի է նաև փաստել, որ այս համընկնումները պատահական չեն: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի թիմում աշխատում են թուրք խորհրդականներ, որոնք իրենց մտածողության շրջանակներում են կարգախոս և խորհրդանիշ մտածում: