Սուտը Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնական ուղեկիցն է։ Նա ստում և մանիպուլացնում է ամեն հարմար և անհարմար առիթով։ Փաշինյանին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ իր կողմից դաշտ նետված ստերը շատ արագ բացահայտվում են։
Տավուշի մարզի սահմանային իրավիճակի սրացումների օրերին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվեց վերջերս գնված «Սու-30СМ» ինքնաթիռներից տեսանյութ՝ գրելով․««Սու-30СМ»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»։
Պողոսներն իհարկե ուրախացան, որ վարչապետը «վճռական» է տրամադրված, բայց մասնագետների աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում թռնող կործանիչներն առանց հրթիռների են։ Այս կործանիչներն առանց հրթիռների հավասար են թռնող մետաղի կտորների ու նման թռիչքն անվանել «մարտական» վկայում է հերթական կեղծիքի մասին։
Կամ «մարտական գործողություններ պլանավորող և ղեկավարող» վարչապետը չի տարբերում մարտական թռիչքը ուսումնականից։ Այս ամենը ցավալի է այնքանով, որ վարչապետի հայտարարություններին ու գրառումներին հետևում են նաև այլ երկրների հատուկ ծառայությունները, այդ թվում թշնամական երկրներում։