Լուսանկար. Իջևան քաղաքում տեղադրվել է Նիկոլ Փ...

Ամիսներ առաջ Politik.am-ը տեղեկացրել էր, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին է հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը, որը կոչվել է՝ «Իմ քայլը»։ 2 մ 20 սմ բարձրությամբ քանդակի հեղինակն Իջեւան քաղաքի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանն է: Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրված Փաշինյանի արձանը գլխատվել էր:

Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանման արձանը տեղադրվել է նաև Իջևան քաղաքում, հենց քաղաքի մուքի մոտ: Իջևանը Փաշինյանի ծննդավայրն է: Մեզ չհաջողվեց կապ հաստատել Իջևանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու համար, թե ե՞րբ և ու՞մ կողմից է կանգնեցվել այս արձանը: