Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը վայելում է Հայաստանի ԼԳԲՏ համայնքի լիարժեք աջակցությունը: Մենք նաև գրել էինք, որ նրանք մեծ հույսեր են կապում Բաբաջանյանի հետ ու պատրաստ են առաջիկա ընտրություններում իրենց բոլոր հնարավորությունները դնել, որպեսզի նա ներկայացված լինի Ազգային Ժողովում:
Շաբաթներ առաջ մենք նաև գրել էինք, որ Արման Բաբաջանյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանց հանդիպումների ժամանակ քննարկվում են նաև քաղաքական հարցեր և իրենց ապագա անելիքները:
Հայաստանի ամենահայտնի գեյ ակտիվիստը՝ Սևակ Կիրակոսյանը Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջում գրել է, որ ընտելու է վերջինիս ղեկավարած քաղաքական ուժին. «Ես հենց Սեդա Սաֆարյանի համար ընտրելու եմ ձեզ: Հուսամ միլիտարիզմին ու ռևանշիզմին տուրք չեք տա»,-գրել է գեյ ակտիվիստը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո գեյ ակտիվիստ Սևակ Կիրակոսյանը այցելել էր մանկապարտեզներ և լուսանկարվել քնած երեխաների հետ: Այս միջադեպը Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց: